Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր իր հերթական ուղերձի ժամանակ հայտարարեց, որ սկզբունքային կարեւոր նշանակություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման եւ Արցախի կարգավիճակի հարցը: "Այս մասով մեր անելիքները չեն փոխվում, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն, եւ, ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ", - ասել է նա: