10.11.2025
Գեղարքունիքի, Արարատի ու Կոտայքի մարզերի մուտքերի մոտ գործում են հսկիչ անցակետեր (ֆտո)
01.04.2020
Գեղարքունիքի, Արարատի ու Կոտայքի մարզերի մուտքերի մոտ գործում են հսկիչ անցակետեր (ֆտո)

Գեղարքունիքի մարզի բոլոր մուտքերի մոտ այսօր՝ 14։00-ից գործելու են հսկիչ անցակետեր։ Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ինստագրամյան էջից։ «Այսօր, ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք - Քարվաճառ, Սեւան - Երեւան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաեւ սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր: Հսկիչ կետերում, միջմարզային եւ միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի եւ առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները: Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ եւ անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու եւ բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի»,- գրել է նա։ Նշենք, որ համաձայն պարետի որոշման հսկիչ անցակետեր են գործում նաև Արարատի ու Կոտայքի բոլոր մուտքերի մոտ: