Անցյալ տարի Վրաստանը սպառել է 2,6 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որից 95%-ը ապահովել է Ադրբեջանը: Այս մասին լրագրողներին հայտնել է՝ Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան: «Նախնական տվյալների համաձայն` 2019 թվականին Վրաստանում սպառվել է 2,6 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: Մենք պահանջարկի 95%-ը ապահովել ենք Ադրբեջանից գազի ներմուծման հաշվին: Սա այն գազն է, որը մենք սպառել ենք որպես տարանցիկ երկիր: Սա ներառում է Շահդենիզից ստացվող գազի քվոտան և SOCAR-ի կողմից մատակարարվող գազը: Ռուսաստանից գնել ենք ընդամենը 140-160 միլիոն խորանարդ մետր բնական գազ, ինչը, միջին հաշվով, կազմում է գազի ընդհանուր ծավալի 5%-ը », - հավելել է նախարարը: