24.11.2024
Իրինա Ղափլանյանը շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Ես եմ պատասխանատու տեղի ունեցածի համար և պետք է կանգնեմ ժողովրդի դատի առաջ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան պատերազմում տեղի ունեցածի համար ինքն է թիվ մեկ պատասխանատուն և պետք է կանգնի ժողովրդի դատի առաջ:


«Որեւէ կասկած չկա, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան՝ ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, դրա համատեքստում կրում եմ պատասխանատավություն, այստեղ տարընթերցում չկա», - ասաց Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 16-ին, առցանց ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ընդունո՞ւմ է, որ պատերազմն իր վարած քաղաքականության հետեւանքն է։


Նա հայտնել է, որ այդ փաստի բերումով պետք է կանգնի «մեր ժողովրդի դատի առաջ», բայց որպեսզի տվյալ դեպքում դատավորը՝ ժողովուրդը կարողանա եզրահանգումների գա, «ինքը պետք է տիրապետի գործի բոլոր հանգամանքներին»։


«Այսինքն՝ պետք է խոսակցություն տեղի ունենա: Զինվորներին լսելը, ընդդիմությանը լսելը, Կառավարությանը լսելը, բոլորին լսելը այս պրոցեսի շատ կարեւոր եւ անբաժանելի մասն է։ Եվ ես կարեւոր եմ համարում արձանագրելը, թե ինչ է տեղի ունեցել, իսկ տեղի է ունեցել, որ 2018թ․-ի մայիսի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործը հատել էր չվերադառնալիության կետը, երբ որ ըստ էության հարցը մտել էր «տարածքներ ոչնչի դիմաց» տրամաբանության շուրջ», - ասել է նա։


Նա հիշեցրել է, որ շատ հանրապետականներ այսօր ի ցույց են դնում 2018թ․-ի իրենց գրառումները, կանխատեսումները, որտեղ արձանագրել էին, որ ԼՂ-ի շուրջ պարտություններ են լինելու, հողեր են հանձվելու, սա կամ նա է արվելու։ «Այստեղ երեք տարբերակ կա՝ կամ էդ մարդիկ մարգարե են, կամ մեր Կառավարությունը կամ անձամբ ես դավադիր եմ, որ հատուկ եկել, հասել եմ իշխանության, որ Արցախի համար պրոբլեմներ ստեղծեմ եւ կա 3-րդ տարբերակ՝ տվյալ մարդիկ պարզապես էդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել ԼՂ հարցի բանակցային գործընթացը եւ ինչ անխուսափելի պահանջներ եւ կոնսենսուս կա դրված ՀՀ-ի առաջ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետն ասաց, որ ինքը փորձել է անել այնպես, որ դա տեղի չունենա: «Իմ վարած քաղաքականությունը եղել է հետեւյալը՝ փորձել չհամաձայնել այդ ամեն ինչի հետ, փորձել փոխել տրամաբանությունը, եւ ըստ էության, հիմա կարող ենք ասել, ցավոք, մեզ դա չի հաջողվել, որովհետեւ մենք կանգնած ենք եղել մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին առանց որեւէ նախապայմանի»,- նշեց նա։


Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ ինքն ամեն ինչ արել է, որ Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնի, որպեսզի այս երկուսուկես տարիների ընթացքում Զինված ուժերի մարտունակությունը եւ զինվածության մակարդակը բարձրացնի։


«Մեզ մեղադրում են հակադարձ բաների մեջ, օրինակ՝ ասում են, որ դուք ստորագրեցիք թուղթ, որ հանձնվեն որոշակի տարածքներ, բայց մյուս կողմից էլ մեզ մեղադրում են, որ մենք ավելի վաղ ենք չենք ստորագրել այդ թուղթը, որպեսզի այդ տարածքները հանձնենք։ Մեզ մեղադրում են նաեւ, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել, եւ մեզ մեղադրում են, որ մենք զոհերից խուսափելու համար եւ մեր 20-ից 35 000 խմբավորումը շրջափակումից դուրս բերելու համար գնացել ենք այդպիսի քայլերի եւ այս ամենի պատասխանատուն առաջին հերթին իմն է, բայց այդ պատասխանատվությունը լիարժեք կրելու համար հարկ եմ համարում, որ բոլոր հանգամանքները մանրամասն պարզաբանվեն հանրության համար»,- հավելեց նա։