24.11.2024
Ես եմ պատասխանատու տեղի ունեցածի համար և պետք է կանգնեմ ժողովրդի դատի առաջ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արցախի հարցով ընդունած հայտարարութունը հետ շրջել չի լինի. Փաշինյան

Նոյեմբերի 9-ին Արցախի հարցով ընդունած հայտարարութունը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որը ցավոք, ունեցել ենք տվյալ իրավիճակում։ Այդ մասին այսօր, առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Անդրադառնալով այն հարցին, թե քաղաքական տարբեր ուժերը բարձրաձայնում են, որ կարող են ստորագրած հայտարարության կետերն ավելի հայանպաստ դարձնել, ինչո՞ւ այդ ուժերի հետ երկխոսություն չկա, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման առաջարկ չի ստացել ու հավելեց.


«Ըստ էության, հետադարձ փոխել փաստաթղթի կետերը, նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչը կարծում եմ այսօր իրատեսական խնդիր չէ նման ձեւակերպում անելու համար։ Ինչ վերաբերում է հետագա բանակցություններին, ապա այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք մեկնաբանությունների կարիք եւ տեղիք ունեն, եւ դրանց ընթացքում բոլոր առաջարկներն ի մի կբերվեն եւ լավագույնները կփորձենք կյանքի կոչել»։