24.11.2024
Վահրամ Բաղդասարյանն ազատ է արձակվել
prev Նախորդ նորություն

Բռնությունը չի կարող տեղ ունենալ մեր գործիքակազմում. Փաշինյանը սրբագրեց իր խոսքերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելեւս՝ զինված) որեւէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում:


«Այսօր ես շատ հստակ հայտարարեցի, որ ի հեճուկս շահարկումների, բռնությունը կամ բռնության հրահրումը (առավելեւս՝ զինված) որեւէ կերպ չի կարող տեղ ունենալ կառավարության գործիքակազմում:


Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ՝ մեր արած որեւէ հայտարարություն, որեւէ ժեստ, որեւէ հրավեր այս համատեքստում չդիտարկել: Եթե մեր որեւէ ասածից նման տպավորություն կստանաք, դա սխալ տպավորություն է:


Հիմա ակնկալում եմ, որ ընդդիմությունը նույպես հստակ հայտարարի, որ բացառում է որեւէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում զինված) իր հետագա գործունեության ընթացքում:


Սրանով մենք վերջնականապես կփակենք արդեն օրեր շարունակ ծավալվող լարվածությունը», - ասված է Փաշինյանը ֆեյսբուքյան գրառան մեջ:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպասում է Երևանում առաջնագծից երկրի ղեկավարին աջակցող տեսանյութերով հանրության դիմող զինծառայողներին՝ նկատելով, որ իրենք ճիշտ են:


«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով», - ասված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։


Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ վտանգավոր է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Փաշինյանի հայտարարությունից հետո "Իմ քայլը" խորհրդարանական երեք պատգամավոր՝ Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը և Լուսինե Բացադալյանը հայտարարեցին, որ լքում են խմբակցությունը, իսկ Աբրահամյանն ու Բադալյանը վայր են դնում մանդատը:


Պաշտոններից ազատման դիմում են գրել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանն իրենց պաշտոններից ազատման դիմում են գրել:


Սիսեռյանը նաև հայտարարել է, որ դադարեցնում է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: