Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը կմերժվի: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Հիմնվելով հանրային լսումների արդյունքների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության եզրակացության վրա՝ որոշել եմ մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։ Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»,- գրել է քաղաքապետը։