18.09.2025
ՀԱՊԿ գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերին Մոսկվայում
05.03.2020
ՀԱՊԿ գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերին Մոսկվայում

ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը համաձայնեցման փուլում է, հավանական է, որ այն տեղի կունենա դեկտեմբերի Մոսկվայում: Այս մասին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպումից հետո հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նա հիշեցրել է, որ այս տարի ՀԱՊԿ-ը նախագահում Է Ռուսաստանի Դաշնությունը, ուստի գագաթնաժողովը տեղի կունենա Մոսկվայում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Լուկաշենկոն քննարկել են կազմակերպության աշխատանքի տարբեր ուղղություններ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գործունեությունը, կազմակերպության գործընկերոջ ու նրան առընթեր դիտորդի կարգավիճակներ տրամադրելու վերաբերյալ բելառուսական կողմի նախաձեռնության իրագործումը: Նշվել է ՀԱՊԿ անդամ երկրների միջև ռազմատնտեսական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը: Ի դեպ, այդ թեման պլանավորվում է հանգամանորեն քննարկել մարտին Երևանում ռազմական տեխնիկայի և զենքի ցուցահանդեսի հարթակներում, որտեղ կհավաքվեն կազմակերպության երկրների ներկայացուցիչները: «Անհրաժեշտ է աշխատել ՀԱՊԿ պետությունների հետ, որպեսզի հանվեն այն խնդիրները, որոնք կան ռազմատնտեսական համագործակցության ոլորտում: Դրանք քիչ չեն»,- նշել է Զասը: