24.11.2024
Իշխանությունը որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում. ՀԱԿ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը փորձում է գլխատել ընդդիմությանը՝ Ծառուկյանը, Վանեցյանը, Սաղաթելյանը ձերբակալված

Նախօրեին երեկոյան ԱԱԾ-ն ձերբակալել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին,ԱԺ նախկին փոխոսնակ, «Հայրենիք» կուսակցությունից Արա Սահակյանին, Սուրեն Սուրենյանցին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:


Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, բերման էր ենթարկվել դեռևս նախքան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի մեկնարկը, իսկ մյուսները արդեն հանրահավաքից հետո:


Արթուր Վանեցյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) եւ 307.1 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը) հոդվածներով:


Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով, բացի Դավիթ Համբարձումյանից, բոլորը ձերբակալվել են մի հոդվածով, որը սահմանում է 2 ամիս կալանք։


"Բոլոր ակտիվ քաղաքական գործիչներին ձերբակալում են, որպեսզի մարդկանց, որոնք փողոցում են, զրկեն առաջնորդներից։ Սա ոչ թե քաղաքական հետապնդում է, այլ թուրք-ադրբեջանական քաղաքական հետապնդում է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը",- ասաց փաստաբանը։