11.09.2026
Փաշինյանը փորձում է գլխատել ընդդիմությանը՝ Ծառուկյանը, Վանեցյանը, Սաղաթելյանը ձերբակալված
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունն այսօր հավաք-երթ է հրավիրում Մատենադարանի մոտից

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը այսօր ժամը 17:00-ին հավաք-երթ են անցկացնելու Մատենադարանի մոտից: Այս մասին ասուլիսում տեղեկացրել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:


Նա նշեց, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը գերազանցել է իրենց բոլոր սպասելիքները և ցույց տվել, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մերժում են այն կապիտուլյացիան, որին տարավ Նիկոլ Փաշինյանը:


"Փաշինյանը այլևս չի կարող կառավարել Հայաստանը, իրավունք չունի շարունակել երկրի կառավարումը: Բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի մի անձ, որը էականորեն կարող է փոխել իրավիճակը, բեկում մտցնել վիճակի մեջ»,-ասաց նա:


Արծվիկ Մինասյանը նաև շեշտեց՝ սա ոչ իշխանության կռիվ է, ոչ էլ աթոռակռիվ է, այլ Հայաստանի և Արցախի Հանրապետության փրկության պայքար է, ազգային ողնաշարը վերականգնելու պայքար է:


 

Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ անկհայտ ապօրինի ձերբակալվեց. փաստաբան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ