24.11.2024
Իրանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի վերաբերյալ լուրերը
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում չորս հազար մարդ Է զոհվել. Պուտին

Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունում ռազմական հակամարտության ընթացքում զոհվել է 4 հազար մարդ, եւս ութ հազարը վիրավորվել են:


Նոյեմբերի 13-ին նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տարածաշրջանում հումանիտար հարցերի լուծման շուրջ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է EADaily-ն։


Նա նաեւ հայտնել է, որ զոհվածների թվում կան նաեւ խաղաղ բնակիչներ, իսկ փախստականների թիվը, ըստ տարբեր տվյալների, տասնյակ հազարների է հասնում:


Պուտինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը լրացուցիչ օգնություն կպահանջվի։ Այդ կապակցությամբ նա հրամանագիր է ստորագրել չճանաչված հանրապետությունում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարություն էին ստորագրել։ Փաստաթղթի համաձայն՝ պատերազմող կողմերը մնում են գրավյալ դիրքերում, մինչեւ դեկտեմբերի 1-ը Բաքվի վերահսկողության տակ են անցնում եւս երեք շրջաններ:


Համաձայնագիրը, այդ թվում, նախատեսում է տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայում, հակամարտության կողմերի միջեւ գերիների փոխանակում եւ փախստականների վերադարձ Ղարաբաղ:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ռազմական ուղղաթիռներն երկնքից վերահսկել են խաղաղապահների շարասյուները, որոնք ուղևորվում էին դեպի Լեռնային Ղարաբաղ: