24.11.2024
Ղարաբաղյան պատերազմի ընթացքում չորս հազար մարդ Է զոհվել. Պուտին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ռազմական ղեկավարության հետ քննարկել է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության եւ Արտաքին գործերի նախարարներ՝ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ առաջիկա անելիքները: