Լևոն Տեր-Պետրոսյանը Արկադի Ղուկասյանին ուղորդել է Նիկոլ Փաշինյանի մոտ
Երեկ ուշ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որն իր մտահոգություներն է արտահայտել Ացախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:
«Տեր-Պետրոսյանը, կարևորելով այդ առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն էր տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ: