24.11.2024
Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանը, Արա Հակոբյանը ևս բերման ենթարկվեցին
prev Նախորդ նորություն

Այս պահից բոլորս քաղբանտարկյալ ենք մեր երկրում. Իշխան Սաղաթելյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից

Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԱԾ մեկուսարանից ուղերձով է դիմել.


"ԱԱԾ մեկուսարանից փոխանցում եմ, որ մեր պայքարը շարունակվում է՝ այն այլընտրանք չունի: Հայաստանի իշխանությունը զավթած անհայրենիքների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել է ամեն գնով լռեցնել Հայրենիքի կործանման դավադիր ծրագիրը ձախողել փորձող ցանկացածին:

Բայց մենք կորցնելու ոչինչ այլևս չունենք, մենք շարունակելու ենք այս պայքարը մինչև կարողանանք հույսի լույս վառել այս խավարում:

Մեր կամք անկոտրում է, հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև:

Այս պահից բոլորս քաղբանտարկյալ ենք մեր երկրում, մինչև կկոտրենք մեզ խեղդող բռնակալության շղթաները",- ասված է նրա ուղերձում:


VERELQ-ը հիշեցնում է, որ Իշխան Սաղաթելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը):