11.09.2026
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանը, Արա Հակոբյանը ևս բերման ենթարկվեցին

Քիչ առաջ ԱԱԾ-ն ՀՅԴ կենտրոնական գրասենյակից բերման ենթարկեց դաշնակցական Արծվիկ Մինասյանին, «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանին ու «Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Հակոբյանին:


ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «քաղբանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է»:


 «Քաղբանտարկյալներ մենք ունենք արդեն երեկվանից, որովհետեւ դեռ հանրահավաքը չսկսած արդեն Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը»,- հայտարարեց նա:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, թե ովքեր են նախօրեին բերման ենթարկվել:


Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են.


Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)


Գառնիկ Իսագուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)


Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը, անցկացնելը եւ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)


Գեղամ Մանուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)


Դավիթ Համբարձումյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)


Արա Սահակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)


Արթուր Վանեցյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը, անցկացնելը եւ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)


Էդուարդ Շարմազանովը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)


Արթուր Ղազինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)


Իշխան Սաղաթելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)


Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


 


 


 

Այս պահից բոլորս քաղբանտարկյալ ենք մեր երկրում. Իշխան Սաղաթելյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ