24.11.2024
Այս պահից բոլորս քաղբանտարկյալ ենք մեր երկրում. Իշխան Սաղաթելյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից
prev Նախորդ նորություն

Քաղաքական, ազգադավ ձերբակալություններով մեզ չեն լռեցնի, դավաճանը պետք է հեռանա. Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ևս ԱԱԾ մեկուսարանից ուղերձ է հղել.


"Արցախը դավադրաբար հանձնած դավաճան Նիկոլը ձերբակալել է ստորագրված պիղծ փաստաթղթի դեմ պայքարող ընդդիմության մի շարք առաջնորդների։ Վստահեցնում եմ, որ քաղաքական և ազգադավ այս ձերբակալություններով անհնար է լռեցնել մեր ձայնը, և դավաճանը պետք է հեռանա։ Բանտում, թե ազատության մեջ՝ անձամբ ես շարունակելու եմ իմ անզիջում պայքարն այս դավաճանական փաստաթղթի կենսագործման դեմ։

Կոչ եմ անում չվհատվել, համախմբվել, շարունակել միասնական պայքարը՝ հանուն մեր ազգի արժանապատվության։


Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ",- ասված է ուղերձում։


VERELQ-ը հիշեցնում է, որ Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը, անցկացնելը եւ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը):