Երևանն ու Բաքուն պետք է վերսկսեն ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչ է արել վերսկսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման եւ նրա ապագա կարգավիճակի որոշման համար:
«Բացի հրադադարի մասին հայտարարված համաձայնագրից, հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ երկու կողմերի միջև բանակցությունների վերսկսումը նախկինի պես անհրաժեշտ է։ Ֆրանսիան լիովին իր դերակատարությունն է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - ասվում է ֆրանսիացի նախարարի հայտարարության մեջ, որը մեջբերում է Аnalitikaua.net.
Նրա խոսքով՝ երկու կողմերի միջեւ բանակցությունները պետք է վերսկսվեն առանց հապաղելու։ «Մասնավորապես, նրանք (բանակցությունները — խմբ.) պետք է թույլ տան վերադառնալ հակամարտության արդյունքում վերջին շաբաթներին տեղափոխված մարդկանց եւ որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը», - նշել է Լե Դրիանը: