19.04.2025
Հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն է. Լևոն Տեր-Պետրոսյան
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքական խորհրդակցություններ է նախաձեռնել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ:

Նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և խմբակցութան անդամ Անի Սամսոնյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի և կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանի, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանի, նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ փաստաղթղթին: Նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ համազգային նշանակություն ունեցող ցանկացած հարցի լուծման պարագայում, ինչպիսին նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, կարևոր է համազգային կոնսենսուսը: Զրուցակիցներն ընդգծել են միասնության և համերաշխության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանման կարևորությունը: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետները, մտահոգություն հայտնել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ՝ հանդես գալով նաև որոշակի առաջարկներով:

Շուշին և Հադրութը երբևէ չեն եղել անկախ Ադրբեջանի կազմում. Շարմազանով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար