23.11.2024
Նիկոլիկ, ինձնից հարցրե՞լ ես, որ պապերի կառուցած Դադիվանքը հանձնես թուրքերին․ վանահայր
prev Նախորդ նորություն

Հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն է. Լևոն Տեր-Պետրոսյան

Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։ Այդ մասին հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հայտնում է ilur.am-ը:


"Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար։


Ուզում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և ընդհանրապես պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ ազդեցությունը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար", - ասված է նրա խոսքում։