19.04.2025
Շուշին և Հադրութը երբևէ չեն եղել անկախ Ադրբեջանի կազմում. Շարմազանով
prev Նախորդ նորություն

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում չմասնակցել այսօրվա հանրահավաքին

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում չմասնակցել այսօրվա հանրահավաքին.


"Քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։


Հորդորում ենք զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց",- ասված է հայտարարության մեջ:


Հիշեցնենք, 17 կուսակցություններ, որ ավելի վաղ պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այսօր ՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում են հանրահավաքի, որին կներկայացնեն ստեղծված իրավիճակից ելքը:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1861 նոր դեպք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար