Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, հայտնում է e-gov.am-ը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ: Հովհաննիսյանը զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։ Կրթություն 1990-2000թթ. - Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոց, Արմավիրի վարժարան 2000-2004թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` բակալավրի աստիճան 2004-2006թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ` մագիստրոսի աստիճան Աշխատանքային գործունեություն 07.2009-10.2010թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արմավիրի տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետ-իրավաբան, իրավաբանական և հարկադիր գանձումների խմբի առաջատար մասնագետ 10.2010-12.2013թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ 12.2013-05.2014թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ 05.2014-09.2014թթ. - ՀՀ Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի ավագ հարկային տեսուչ 09.2014-03.2016թթ. - ՀՀ Ֆինանսների նախարարության քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ 03.2016-06.2017թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի քննիչ 06.2017-08.2017թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 1 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ 08.2017-06.2018թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 2 բաժնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ-բաժնի պետի տեղակալ 06.2018-02.2019թթ. - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ 02.2019- 07.2019թթ - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ 01.07.2019թ.-ից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Այլ տվյալներ 2012թ.-Փաստաբանների որոկավորման քննության մասնակից` ստացել է փաստաբանի արտոնագիր ՈՒնի ՀՀ հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա: