26.11.2024
Էրդողանի փեսան հրաժարական է տվել Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Գործադրում ենք անհրաժեշտ ջանքեր ԼՂ հակամարտության կարգավորման համար. Պեսկով

Ռուսաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է EADaily-ն:


«Ռուսական կողմը շարունակում է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- ասել է Պեսկովը:


Միևնույն ժամանակ Պեսկովը շրջանցել է մեկնաբանել լուրը, թե Էրդողանը Պուտինին առաջարկել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծել: Պեսկովը միայն ասել է. «Շաբաթ օրը մենք հայտնեցինք այն թեմաների մասին, որոնք քննարկվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Ես այդ հաղորդագրությանը հավելելու ոչինչ չունեմ: Ղարաբաղի թեման շոշափվել է»: