26.11.2024
Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է
prev Նախորդ նորություն

Էրդողանի փեսան հրաժարական է տվել Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնից

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը հանդիսանում է նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի փեսան, որոշել է հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնել է ինքը Ալբայրաքը՝ գրառում անելով ինստագրամի իր էջում:


42-ամյա Ալբայրաքը նշել է, որ առողջական խնդիրներ ունի եւ որոշել է հրաժարվել պաշտոնից՝ այդ պատճառներից ելնելով: Հավելել է, որ պաշտոնաթողությունն իրեն հնարավորություն կտա նաեւ ժամանակ հատկացնել ընտանիքին, քանի որ աշխատանքի բնույթից ելնելով, չի հասցրել բավարար ժամանակ հատկացնել ընտանիքին:


Մինչդեռ որոշ աղբյուրներ փաստում են, որ Ալբայրաքի հրաժարականը կապ ունի թուրքական լիրայի կտրուկ անկման հետ: Առայժմ պարզ չէ՝ կընդունի՞ Էրդողանն իր փեսայի հրաժարականը: Որոշ ժամանակ առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել նաեւ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, սակայն Էրդողանը չէր բավարարել դիմումը:


Հատկանշական է, որ նոյեմբերի 7-ին Էրդողանն աշխատանքից հեռացրել էր Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ մուրադ Ույսալին: Այս հեռացումը եւս կապվեց լիրայի արժեզրկման հետ: ԿԲ նախագահի պաշտոնում արդեն նշանակվել է Էրդողանի մտերիմներից Նաչի Աղբալը:


Թուրքական լիրան արժեզրկվել էր տարածաշրջանում սրացող հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ հոկտեմբերի 30-ին գրանցված երկրաշարժի հետ կապված: