Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գործում է ապօրինի խաղատուն, որտեղ նաև ապօրինի շրջանառվում են թմրամիջոցներ։Մարտի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ իրականացրին հատուկ միջոցառում՝ բացահայտելով ապօրինի խաղատունը, որտեղ, քննությանը հայտնի տվյալներով, նախորդ տարվա նոյեմբերից 10-ից ավելի անձի մասնակցությամբ պարբերաբար կենդանի խաղեր են կազմակերպվել։ Օրվա շրջանառությունը կազմել է մինչև 7 միլիոն դրամ, որից կազմակերպիչները խաղավարների միջոցով գանձել են 300-ից 500 հազար դրամ։Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են «պոկեր» խաղի պարագաներ, ինչպես և տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու դրանք օգտագործելու պարագաներ։Հաստատությունում գտնված անձինք բերման են ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքներն ու պետությանը պատճառված վնասի չափը քննությամբ պարզվում են։