Պուտինն ոչ միայն Թուրքիային «պոկել» է Արևմուտքից ու ռազմավարական կախվածության մեջ է գցել ՌԴ-ից, այլ նաև հասել է իր գեոպոլիտիկ նպատակների Սիրիայում՝ի հեճուկս Անկարայի շահերի, փոխանցում է Resett-ը: Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ Անկարան սկսել է ավելի շատ նայել դեպի Մոսկվա, որպեսզի լրացնի առկա ռազմավարական դատարկությունը: Նշվում է, որ ՌԴ-Թուրքիա ռազմավարական մերձեցումը պատրանք էր և Պուտինը կարողացել է հասնել նրան, որ կազմաքանդեց Թուրքիա-Արևմուտք դաշինքն ու ավելացրեց ՌԴ-ից թուրքական կախվածությունը ռազմական և էներգետիկ ոլորտներում: