24.04.2025
Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները
prev Նախորդ նորություն

Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ղեկավարությանը՝ ադրբեջանցիների սադրանքները կանխելու նպատակով

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, այդ թվում և ուժային կառույցների ղեկավարներին՝ ուշադրությունը հրավիրելով Մոսկվայում և ՌԴ այլ խոշոր քաղաքներում ադրբեջանցիների կողմից կազմակերպած պրովոկացիաներին սևեռելու նպատակով: 


Ինչպես հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը, նամակներում նշվում է, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանի հայերի միությունը և Միասնական շտաբն իրենց հայրենակիցներին կոչ են անում զգացմունքներին չտրվել, գործել ՌԴ օրենքների շրջանակում և չպատասխանել հանդունգն արարքներին, ադրբեջանցիները, ղեկավարվելով, ըստ ամենայնի, անմիջապես Բաքվից, շուկաներում և ռուսական քաղաքների փողոցներում իրենց ծայրահեղ կերպով են դրսևորում:


"Հույս ունենք, որ ՌԴ իրավապահ մարմինները օպերատիվ և կոշտ գործողություններ կկիրառեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ և թույլ չեն տա հակամարտության՝ Ռուսաստանի տարածք տեղափոխումը",- ասված է նամակում:

Հայկական զորքերը Շուշի-Քարին տակ հատվածում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր. ՊԲ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար