24.04.2025
Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները

Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։

Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։

Բարեբախտաբար` քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Ադրբեջանական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են։

Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ղեկավարությանը՝ ադրբեջանցիների սադրանքները կանխելու նպատակով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար