Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար է նշանակվել Մանե Գևորգյանը, որը մինչ այդ աշխատում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար», - ասված է վարչապետ որոշման մեջ։ Մանե Գևորգյանն աշխատում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում, որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող: Ավելի վաղ, նա եղել է ՍիվիլՆեթ-ի հանձնարարությունների գծով պրոդյուսեր և ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի օգնական: Վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա հունվարի սկզբից, երբ այդ պաշտոնից ազատվեց ՀԱԿ-ի անդամ Վլադիմիր Կարապետյանը: