Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի՝ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել, հաղորդում է BBC-ն։ 71 տարեկան Արքայազն Չարլզն իրեն վատ չի զգում, ունի թեթև արտահայտված ախտանիշներ, ասել է խոսնակը։ Արքայազն Չարզլը և նրա կինը՝ Կոռնուոլի դքսուհի Կամիլա Փարքերը մեկուսացման մեջ են: Նշվում է, որ վերջինս նույնպես թեստավորվել է, սակայն նրա մոտ վիրուս չկա: