26.11.2024
Լուսանկարներ գիշերը հրթիռակոծված Ստեփանակերտից
prev Նախորդ նորություն

ՔԿ նախագահը 100-ից ավելի քննիչների հետ կամավորագրվել են՝ առաջնագիծ մեկնելու համար

ՔԿ նախագահի պաշտոնակատար Արթուր Մելիքյանն այսօր ԱԺ-ում հայտնել է, որ 100-ից ավելի քննիչներ կամավորագրվել են՝ առաջնագիծ մեկնելու համար։


«Երբ առաջին վաշտը մեկնել է, առաջին վաշտի հետ մեկնել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը», - ասել է ՔԿ նախագահի պաշտոնակատար Արթուր Մելիքյանը։ «Ինքը տեղում ղեկավարում է կոմիտեի կամավորների աշխատանքը։ Մի վաշտ մեկնել է, այս շաբաթ մի վաշտ էլ կմեկնի»,- նշեց նա


Մելիքյանի խոսքով՝ քննիչների՝ առաջնագիծ մեկնելը Քննչական կոմիտեի բնականոն գործունեությունը ապահովելու համար խոչընդոտ չէ։ «Իհարկե, կան կամավորագրված քննիչներ, որոնց թույլ չենք տալիս մեկնել, որովհետև դատավարական առումով հրատապություն պահանջող գործառույթներ կան։ Կկատարեն, հետո կմեկնեն»։


Արթուր Մելիքյանը տեղեկացրեց նաև, որ Քննչական կոմիտեի նախագահի բացակայության պայմաններում այս պահին ՔԿ նախագահի պաշտոնակատարը ինքն է։