Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մեկ մահ է գրանցվել: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Ընդհանուր առմամբ Հայաստանում 833 մահվան դեպք է գրանցվել: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 249 է: