25.11.2024
Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ 2 քաղաքացի է տուժել
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2 374 նոր դեպք, 35 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 374 նոր դեպք, 1 212 մարդ առողջացել է: Մահացել է 35 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 191 է: Դրական է կատարված թեստերի մոտ 52 տոկոսը։


Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 97 150
Առողջացածներ - 58 811
Փաստացի բուժվողներ - 36 502
Ընդհանուր թեստեր - 418 080
Մահվան ելքեր - 1 448
Մահվան ելքեր այլ պատճառով – 389


"Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 389 է", - ասված է հաղորդագրության մեջ: