6.05.2025
Քննարկվել են Հայաստանում տիրող կորոնավիրուսային համաճարակային իրավիճակին վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Արցախում զոհվել է առնվազն 46 քաղաքացիական անձ, վիրավորների թիվը մոտ է 150-ի. ՄԻՊ

Գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, քաղաքացիական օբյեկտներն ինտենսիվ կերպով թիրախավորվել են թշնամական զինված ուժերի կողմից։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:


Նրա խոսքով, կան վիրավորներ, մեծ ծավալի ավերածություններ։  


Ընդհանուր առմամբ մինչ օրս, նշեց Բեգլարյանը, Արցախում թշնամու հարվածից զոհվել է առնվազն 46 քաղաքացիական անձ, վիրավորների թիվը մոտ է 150-ի: 


"Որոշակի տեղեկություններ ունենք մի շարք բնակավայրեր ադրբեջանական զինված ուժերի կամ դիվերսիոն խմբերի մուտք գործելու մասին: Բայց քանի որ մարտական գործողություններ են ընթանում, չենք կարողացել  մինչև վերջ պարզել բոլոր հանգամանքները, ուստի այս դեպքերը դեռևս արձանագրված, հաշվարկված չեն վիճակագրության մեջ: Դրան լրացուցիչ կանդրադառնանք»,- ասաց նա, ավելացնելով, որ Մարտունի քաղաքը ևս թիրախավորված է եղել, առկա են ավերածություններ: Բարեբախտաբար մարդկային որևէ կորուստ, վիրավոր չունենք։


Այն, որ նախօրեին հերթական անգամ թիրախավորվել է նաև Ստեփանակերտը, ըստ Արցախի օմբուդսմենի, վկայում է, որ թշնամին շարունակում է դիտավորյալ կերպով թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտները։ 


 


 

Հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան