19.04.2024
Թշնամին արդեն 7155 զոհ ունի. Ադրբեջանի կորուստները
prev Նախորդ նորություն

Եթե Թուրքիայի գործոնը չլիներ, Հայաստանն, Արցախը և Ադրբեջանը հրադադար կունենային. նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի շարք երկրներից ժամանած սփյուռքահայ և օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նրանք Հայաստանում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ և այցելելու են նաև Արցախ:


Հանդիպմանը նախագահին մասնավորապես հարցեր են ուղղվել Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի, հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության դերի, սփյուռքի աջակցության մասին:


Պատասխանելով պատերազմ սկսելու մասին եվրոպացի լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը. «Հայե՛րը չեն սկսել այս պատերազմը, նրա՛նք չեն սկսել հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը: Եվ կարիք չկա սա ապացուցել, քանի որ հայերը պատճառ չունեն պատերազմ սկսել: Ինչպե՞ս կարող ես կառուցել դպրոց, հիվանդանոց, ճանապարհ, եկեղեցի, ապա պատերազմ սկսել: Սա տրամաբանական չէ: Ակնհայտ է, որ Ադրբեջանն է Թուրքիայի հետ սկսել պատերազմը»:


Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի պնդումները, թե իբր իրենք ազատագրում են իրենց տարածքները, իրականում միջազգայնորեն ընդունված այլ ձևակերպում ունի և կոչվում է «էթնիկ զտում», քանի որ նրանք ձգտում են վերցնել տարածքը՝ ոչնչացնելով հազարամյակներով այնտեղ բնակվող էթնիկ հայերին. «Նրանք հիմա ոչնչացնում են դպրոցներ, հիվանդանոցներ, անմարդկային արարքներ են իրականացնում՝ ոչնչացնելով նաև մարդկային կյանքեր՝ տարեցների, երեխաների, երիտասարդների»:


Անդրադառնալով Թուրքիայի ներգրավվածությանը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Թուրքիան լիակատար ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ դա պատճառաբանելով մի շարք, այդ թվում՝ էթնիկ եղբայրության, միջազգային ենթակառուցվածքների պաշտպանության գործոններով: Մինչդեռ իրականում Թուրքիային նպատակը տարածաշրջանում հաստատվելն է և նույն այդ միջազգային ենթակառուցվածքները կառավարելը. «Այդքան մերձենալով Թուրքիայի հետ՝ Ադրբեջանը կորցնում է ինքնիշխանության մի մասը: Ավելի ու ավելի շատ են փաստերն այն մասին, որ Բաքվում որոշումներն ընդունվում են Թուրքիայի խորհրդով»:


Միաժամանակ, Հայաստանի նախագահն ընդգծել է, որ պետք է տարանջատել Թուրքիայի ժողովրդին և Թուրքիայի կառավարությանը. «2007 թվականին, երբ այս կառավարությունն այդքան ուժեղ չէր, և Թուրքիան այլ երկիր էր, հայտնի հայազգի լրագրող Հրանտ Դինքը Ստամբուլում սպանվեց իր խմբագրատան դիմաց: Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր թուրքեր դուրս եկան փողոց և հայտարարեցին, որ իրենք Հրանտ Դինքն են: Ես խոսում եմ Թուրքիայի ներկայիս կառավարության ու նրա քաղաքականության մասին»:


Նախագահ Սարգսյանն ընդգծել է պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը: «Այժմ սա պատերազմ է ոչ միայն մեր ժառանգության, մշակույթի, գոյատևման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, -ասել է Արմեն Սարգսյանը: -Լեռնային Ղարաբաղի հայերն ինչ-որ առումով կռվում են նաև Եվրոպայի անվտանգության համար: Եթե մենք այսօր չդադարեցնենք Թուրքիայի հավակնությունները Ադրբեջանում, և Թուրքիան կառավարի Ադրբեջանը, մենք կունենանք մի իրավիճակ, երբ Եվրոպան ևս կտուժի:


Կարծում եմ, որ եթե Թուրքիայի ներգրավվածության գործոնը չլիներ, Հայաստանն, Արցախը և Ադրբեջանը հրադադար կունենային: Ամեն անգամ հրադադարը խախտվել է ոչ թե հայկական, այլ՝ հակառակորդի կողմից: Ես՝ որպես Հանրապետության նախագահ, կարծում եմ, որ ռազմական լուծում չկա»:


Պատասխանելով հարցին, թե այս դժվարին օրերին ինչն է հուսադրում իրեն՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.


«Երբ խոսում ես հույսի մասին, թվում է, թե չգիտես ինչ ես անում և միայն հույս ունես: Ես ամեն օր տքնաջան աշխատում եմ, գիտեմ՝ ինչ եմ անում և վստահ եմ, որ, ի վերջո, Արցախը հաղթելու է, քանի որ մեր դեպքում հաղթանակը սեփական տունը, արժեքները, ժառանգությունը պաշտպանելն է: Երեսուն տարի առաջ՝ առաջին պատերազմի ժամանակ մեր միջազգային շատ գործընկերներ ասում էին, որ Արցախի հայերը պետք է դադարեցնեն կռվելը, քանի որ Ադրբեջանը մեծ է և ունի Թուրքիայի աջակցությունը: Սակայն 1994 թվականին նույն մարդիկ ինձ ասում էին, որ Հայաստանը Կովկասում ունի ամենահզոր բանակը: Ուստի՝ հույսով չեմ ապրում, այլ՝տքնաջան աշխատում եմ այդ հաղթանակի համար»:


Ի պատասխան սփյուռքի դերի և նրա աջակցության մասին հարցի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի ուժը ողջ հայ ժողովուրդն է. «Տարիներ առաջ և այսօր ևս ինձ նույն հարց են տալիս, թե ի՞նչն էր, որ 1990-ականների սկզբին հայերին բերեց հաղթանակի, ի՞նչ ունեին նրանք: Նրանք զենք, էներգետիկ ռեսուրսների մեծ թվաքանակ չունեին, իսկ ի՞նչ ունեին: Իմ պատասխանը հետևյալն է՝ մենք ունեինք մեկս մյուսին: Եվ դա է ամենահզոր բանը, որ կարող ես ունենալ: Մարդկային արժեքն է, որ միշտ էական է: Դու կարող ես ունենալ ամենամեծ բանակը, ամենաշատ գումարը, սակայն եթե չունենաս մարդկանց, որոնք միասնական հավատում են ինչ-որ բանի, ապա երբեք չես հաղթի: Երեսուն տարի առաջ մենք ունեինք մեկս մյուսին, և այսօր ևս այդպես է: Հիմա էլ մեկս մյուսին ունենք՝ Արցախի հայերը, այստեղի հայերը և Սփյուռքի հայերը, կապ չունի նրանք 8, 10 թե 12 միլիոն են»:


Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր Սփյուռքում ջանքեր են ներդրել Հայաստանին, Արցախին աջակցելու համար: «Եթե ցանկանում եք ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը և Արցախին՝ կառուցելու, այլ ոչ թե պատերազմի համար, դա արեք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: Սփյուռքի ներուժը շատ ավելի մեծ է: Մեզ անհրաժեշտ է կազմակերպվածություն, կարգապահություն, նվիրվածություն, քանի որ մյուս բոլոր բաղադրիչներն առկա են: Հույս եմ հայտնում, որ այս պատերազմը հաղթելով, մեր հայրենիքը պաշտպանելով և թույլ չտալով ևս մեկ ցեղասպանության իրականացում մենք վերջապես կհասկանանք Սփյուռքի ուժը, որը ներառում է նաև Հայաստանի և հայերի բարեկամներին: Մենք ունենք նաև իսկական ընկերների աջակցությունը, որոնք հայեր չեն, սակայն մեզ հետ կիսում են մարդկային արժեքները,-ասել է Հայաստանի նախագահը: -Մեր դեպքում պատերազմի հաղթանակը ագրեսիա չէ, ուրիշների հողը զավթել չէ, դա մեր, ձեր տան պաշտպանությունն է:


Օգնեք մեզ պաշտպանել մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր հավատքը, մեր ժառանգությունը»:


 

Այսօրվանից պաշտոնապես կարգելվի թուրքական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel