27.02.2026
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ը կդիմեն ՀՀ գլխավոր դատախազություն
29.06.2020
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ը կդիմեն ՀՀ գլխավոր դատախազություն

«Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։ Հաղորդման հիմքում դրված փաստերի և իրավական հիմնավորումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին նույն ժամին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ»։