10.11.2025
Որքան գումար է ծախսել պետությունը հակաճգնաժամային ծրագրերի վրա
20.04.2020
Որքան գումար է ծախսել պետությունը հակաճգնաժամային ծրագրերի վրա

Առ այսօր ՀՀ կառավարությունը ներդրված հակաճգնաժամային ծրագրերի վրա ծախսել է 12.5 մլրդ դրամ՝ դրանցում ներառելով 460 հազար քաղաքացու։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ «Աջակցություն է ցուցաբերվել ընդհանուր առմամբ 90 հազար աշխատանքը կորցրած և տուժած ոլորտների աշխատակիցների, ավելի քան 70 հազար ընտանիքների, որոնք ունեն անչափահաս երեխաներ, բայց չունեն աշխատանք։ Բացի այս, 13-րդ ծրագրով նախատեսվում է նպաստառու ընտանիքներին տրամադրել շուրջ 1.2 մլրդ դրամի աջակցություն, որը կվերաբերի շուրջ 85 հազար ընտանիքների, որտեղ բնակվում են ավելի քան 300 հազար քաղաքացիներ։ Օգնությունը տրամադրվելու է ապրիլի վերջին»,- նշեց նա։ Վարչապետի օգնականի խոսքով քննարկվում է նաև սոցաջակցություն ցուցաբերել օրավարձով աշխատող այն քաղաքացիներին, որոնց ընտանիքներում չկան անչափահաս երեխաներ։ Ինչ վերաբերում է փետրվար ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցմանը, Նաիրի Սարգսյանը տեղեկացրեց, որ պետությունն արդեն իսկ փոխանցել է 486 հազար աբոնենտի սպառած էլեկտրաէներգիայի և գազի գումարների մի մասը: