Կառավարող «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը քննադատել է խմբակցության կազմից դուրս գալու որոշում կայացրած իր գործընկերներին, որոնք պահպանում են պատգամավորի մանդատը:
Պատասխանելով այսօր՝ դեկտեմբերի 2-ին լրագրողների հարցերին, Խաչատրյանը նշել է, որ որոշ չափով կարող է հասկանալ իր այն գործընկերներին, ովքեր որոշել են դուրս գալ խմբակցության կազմից եւ հրաժարվել պատգամավորական գործունեությունից, որպեսզի այս բարդ ժամանակահատվածում փորձեն իրենց ուժերը այլ ոլորտներում: Սակայն դուրս գալ քաղաքական ուժի խմբակցությունից, որի շնորհիվ անցել ես խորհրդարան՝ պահպանելով մանդատը, պատգամավորը ամոթալի է համարել։
«Ինչպես ասում են՝ հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը միշտ որբ է։ Եթե մեզ հաջողվի հաղթանակ տանել, խմբակցությունից ոչ ոք դուրս չէր գա, ընդհակառակը ՝ սեփական ներդրման մասին հեքիաթներ կպատմեին», – հայտարարել Է Խաչատրյանը ։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե մտավախություն չունի, որ վերջին հաշվով խմբակցությունից արտահոսքն այնքան մեծ կլինի, որ խմբակցությունը կհայտնվի փոքրամասնության մեջ, և դա թույլ կտա ապահովել գործող վարչապետի հրաժարականը: Ի պատասխան Խաչատրյանը նշել է, որ ամեն օր քաղաքացիների հետ հանդիպում է ինչպես Սյունիքում, Վայոց Ձորում և Երևանում, և կարող է վստահաբար ասել, որ վարչապետի հրաժարականի հասարակական պատվեր այս պահին չկա։
Պատգամավորը վստահեցրեց, որ քաղաքացիներն ավելի շատ վախենում են նախկին իշխանության վերադարձից։
Նշենք, որ վերջին շրջանում իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության կազմը մի շարք պատգամավորներ լքել են: Նրանցից երեքը՝ Թագուհի Թովմասյանը, Գոռ Գեւորգյանը եւ Վարդան Աթաբեկյանը, որոշել են պահպանել պատգամավորների մանդատները: Այս պահին «Իմ քայլը» խմբակցության կազմում ընդգրկված է 85 պատգամավոր։