23.11.2024
Իշխանություններն օգտագործում են ԱԱԾ-ն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար. ՀՅԴ
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Էջմիածնում հանդիպել է Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


Հիշեցնենք, որ Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման գիշերը Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել բողոքի ալիք։ Ցուցարարները ներխուժել են կառավարության եւ խորհրդարանի շենք։ Անկարգությունների ընթացքում խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը դաժան ծեծի է ենթարկվել և վերջին շաբաթներն անցկացրել հիվանդանոցում, որտեղ բազմիցս վիրահատվել է։


Այս շաբաթվա սկզբից խորհրդարանի խոսնակը վերադարձել է աշխատանքի։ Նախօրեին՝ դեկտեմբերի 1-ին, նա մասնակցել է իշխող "Իմ քայլը"դաշինքի խմբակցության նիստին։ Սակայն ոչ նա, ոչ էլ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նիստի արդյունքներով լրագրողների հետ չեն զրուցել։


Մակունցը հայտարարել է, որ ժամանակավորապես ձեռնպահ կմնա լրագրողների հետ շփումից, քանի որ երկրում ձևավորվել է մթնոլորտ, որտեղ կառուցողական երկխոսություն և առողջ քննարկումներ հնարավոր չեն։