23.11.2024
ԱԱԾ-ն անհրաժեշտ է կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում. Քոչարյանի գրասենյակ
prev Նախորդ նորություն

Իշխանություններն օգտագործում են ԱԱԾ-ն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար. ՀՅԴ

Հայաստանի իշխանություններն օգտագործում են ազգային անվտանգության ծառայությունը իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը։


Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն փորձում է իրեն ներկայացնել որպես անկարգություններ հրահրող՝ հատկապես ընդգծելով Դաշնակցությանը պատկանելը, ինչը բացահայտ զրպարտություն է, քանի որ նրան հրավիրել են ԱԱԾ՝ որպես վկա: «Ինձ մեղադրանք չեն առաջադրել եւ չեն կարող դա անել», - ասել է Եսայանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի, նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների մասնակիցների մեջ եղել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, ՀՅԴ-ականները, "կամք" նախաձեռնությունը, "Այլընտրանք" հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմնակիցները, նախկին ՀՀԿ-ական պատգամավորների օգնականները:


Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը՝ այն անվանելով "վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի վաղեմի տեքստերից մեկի պատճենը":


"Ինչպես հայտնի է, Նախագահ Քոչարյանն ունի հազարավոր կողմնակիցներ, որոնք հայրենասեր են քաղաքականապես ակտիվ և մասնակցում են այս կամ այն ակցիաներին կամ հանրահավաքներին։ ԱԱԾ գործառույթներն ու կարողություններն անհրաժեշտ են դավաճան-կապիտուլյանտների մոտիվները պարզելու համար", - ասված էր մեկնաբանության մեջ։