Կրեմլում գնահատել են Ղարաբաղում ռուսաց լեզվի կարգավիճակի հետ կապված իրավիճակը
Կրեմլում ողջունում են ռուսաց լեզվին Ղարաբաղում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը եւ պատրաստ են օգնել դրա հետագա տարածմանը, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսերենն ամեն դեպքում օգտագործվում է Ղարաբաղում, այն Հայաստանում էլ օգտագործվում է, ռուսերենով խոսում են նաև Ադրբեջանում, ռուսերեն ընդհանրապես շատ են խոսում աշխարհում, այդ թվում՝ նախկին Խորհրդային Միության տարածքում։ Կոմունիկացիայի հարմար լեզու է, և այն ուսումնասիրում է: Բնականաբար, մենք դա ամեն կերպ ողջունում ենք եւ պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսաց լեզվի տիրապետման մակարդակի տարածմանն ու պահպանմանը, դա համարում ենք մեր խնդիրը», - ասել է Պեսկովը։
Ընդ որում, նա հստակեցրել է, որ Ռուսաստանը չի առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու՝ ընդգծելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է։ «Դա բանակցությունների կամ շփումների թեմա չէ, դա դե ֆակտո իրավիճակ է, երբ ռուսերենով խոսում են թե Ադրբեջանում, թե Հայաստանում»,-հավելել է Պեսկովը: