23.11.2024
Քրեական հետապնդում է հարուցվել անկարգության շուրջ հինգ տասնյակ մասնակիցների նկատմամբ. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը մեկնարկել է. ովքե՞ր են թիրախում

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է դատախազությունը՝ հավելելով, որ գործընթացը հնարավոր ամենասեղմ ժամկետում կազմակերպելու և դրանց անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով դեռևս 2020-ի օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազի տված հանձնարարության համաձայն առանձնացվել էին այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կարող է լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած:


«Առանձնացված բոլոր գործերի վերաբերելի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:


2020-ի սեպտեմբերի 3-ից, այսինքն ՀՀ գլխավոր դատախազությունում պատասխանատու ստորաբաժանման ստեղծումից մինչ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է շուրջ 200 նյութ՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտի վերաբերյալ։ Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են»,- ասված է հայտարարության մեջ։


Հայաստանում ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը և համակարգը գործում է ավելի քան երկու ամիս։ Նոյեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ եղավ խորհրդակցություն այդ թեմայով։ Ի դեպ, պատերազմից հետո այս մասիին առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը խոսել է նոյեմբերի 10-ին, երբ հայտնի դարձավ արցախյան պատերազմը դարդարեցնելու եռակողմ հայտարարության մասին։ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքում հայտարարել էր, որ «ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը ազգայնացնել»։