12.07.2025
Պարետատունը որոշել է Իրանի տարածքով բեռների հոսքը «որոշակիորեն բացել». Փաշինյան
18.03.2020
Պարետատունը որոշել է Իրանի տարածքով բեռների հոսքը «որոշակիորեն բացել». Փաշինյան

Չկա այն վստահությունը, որ Իրանից ու Վրաստանից Հայաստան բեռները գալիս են նույն ռիթմով ու ծավալով, ինչ հունվարի սկզբին էր: Այս մասին «Շանթ» ՀԸ տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ոչ ադ վստահությունը չկա, քանի որ Իրանի հետ հաղորդակցությունն իրնքներս ենք սահմանափակել», - ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրող Արամ Աբրահամյանի հացին առ այն՝ կա արդյոք վստահություն, որ Իրանից ու Վրաստանից Հայաստան բեռները գալիս են նույն ռիթմով ու ծավալով, ինչ հունվարի սկզբին էր: Այնուհետև Փաշինյանը հայտնեց, որ պարետատունն արդեն որոշում է կայացրել Իրանի տարածքով բեռների հոսքը որոշակիորեն բացել: «Ինչ վերաբերում է Վերին Լարսին, ապա այն փակ է, բայց եղանակային պատճառներով: Երբ ճանապարհը բացվի, այդ բեռները կգան: Ինչ վերաբերում է Վրաստանի Փոթիի և Բաքումիի նավահանգիստներին, ապա այդտեղից մեր բեռները գալիս են բնականոն եղանակով», - ասաց նա: