ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի մասնակիցները համաձայնեցրել են ռազմական համագործակցության զարգացման, այդ թվում` անօդաչու ավիացիայի կիրառման պլանները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:Հանդիպումը կայացել է Անապայում:«Հանդիպման մասնակիցները հանդես են եկել համագործակցության խորացման օգտին` ռազմական նշանակության համատեղ համակարգերի զարգացման ոլորտում: Որոշում է կայացվել նաև համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին»,-հայտնել է Շոյգուն: