«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասում է իր ուղևորներին և տեղեկացնում, որ օդանավակայանում պահպանվում են սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։ «Կորոնավիրուսն աշխարհում անասելի մեծ վնասներ հասցրեց միլիոնավոր մարդկանց, հազարավոր կազմակերպությունների և ընկերությունների: Համաճարակն իր ազդեցությունը թողել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործունեության վրա՝ տարեկան 3 մլն ուղևորաշրջանառությունը կրճատվել է 98 տոկոսով։ Մենք պատրաստ ենք դիմակայել համաճարակի բոլոր դժվարություններին և վստահ ենք, որ այն կհաղթենք միասնական ուժերով: Մեր և ձեր ճամփորդությունները դեռ նոր են սկսվում, լավագույն պահերն առջևում են»,-ասված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ: