11.09.2026
Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ
prev Նախորդ նորություն

Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: ՀՀ կառավարության կայքում հրապարակված համապատասխան որոշման մեջ ասվում է.


Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից:


ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Նարինե Խաչատուրյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ էր նշանակվել է 2019 թվականի հունիսին։


Հիշեցնենք, որ մինչ այդ Նարինե Խաչատուրյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։ Մոտ 5 ամիս պաշտոնավարելուց հետո նա 2019 թվականի մայիսի 31-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, որից մեկ շաբաթ անց նրա լիազորությունները դադարեցվել էին:


Նարինե Խաչատուրյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Շուշին հայկական մշակույթի կենտրոն է. Արա Այվազյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ