ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ՌԴ-ին մեղադրել է Իդլիբում տասնյակ թուրք զինվորականների սպանության մեջ: Ռուսաստանցի սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Փոմփեոն ցանկանում է Թուրքիային կրկին «ուղղել» դեպի ԱՄՆ: Նա նշել է, որ անհիմն կերպով մեղադրելով ՌԴ-ին թուրք զինվորականների մահվան մեջ, Փոմփեոն ցանկանում է Թուրքիային կրկին անգամ դեպի ԱՄՆ-ն «ուղղել»`Անկարային հակադրելով Մոսկվային: Ըստ նրա, Փոմփեոն նաև մեսիջ է հղում թուրքական ղեկավարության մեջ այն շրջանակներին, ովքեր դեմ են ՌԴ-ի հետ լավ հարաբերություններին: