ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի հատկանիշներով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը): Այս մասին Մամիջանյանը գրել է Facebook-ի իր էջում: «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից մեկի կողմից ներգրավվեցի որպես մեղադրյալ (կարգավիճակս կասկածյալից դարձավ մեղադրալ)»,- նշել է Մամիջանյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանին: