Լավրովն աշխատանքային այցով մայիսի 5-6-ը կայցելի Երեւան, իսկ մայիսի 10-11-ին՝ Բաքու
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով մայիսի 5-6-ը կայցելի Երեւան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Առկա պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մայիսի 5-6-ը աշխատանքային այցերով կայցելի Երեւան եւ մայիսի 10-11-ը Բաքու», - ասել է նա՝ հավելելով, որ շփումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ փոխգործակցությունը միջազգային ասպարեզում:
«Առաջնահերթ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ անցյալ տարվա նոյեմբերի 9 - ի եւ հյուսող տարվա հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման գործնական ասպեկտներին», - պարզաբանել Է Զախարովան: