23.11.2024
ԱՄՆ-ն մտադիր է շրջանցել 907-րդ բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները. Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները և նշել, որ Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները, դրանք կրում են բազմամյա դաշնակցային և ռազմավարական բնույթ:


«Նախ ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները», - ասել է Միշուստինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նա ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում եղբայրական հարաբերությունները Երեւանի հետ, նրանք կրում են բազմամյա դաշնակցային և ռազմավարական բնույթ է կրում ։


ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունը մեծ հնարավորություններ է բացել համատեղ աշխատանքի համար:


«Դա առաջին հերթին տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն է, ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծումը։ Այս ամենը պայմաններ կստեղծի անդրկովկասյան տարածաշրջանի կայուն զարգացման համար», - նշել է Միշուստինը։