Հայաստանում հունվարի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 201 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161054 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 602986 վերջին մեկ օրում` 1218 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 10070 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 147388 անձ` վերջին մեկ օրում 812 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2901 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 695 է: